Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 8-ամյա տղան ու 10-ամյա աղջիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 8-ամյա տղան ու 10-ամյա աղջիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են
14.04.2018 22:01

Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր:

Ինչպես հայտնում է shamshyan.com, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը: Ոստիկանները պարզել են, որ Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ: Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում