Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելու հայտ է ներկայացրել 600 դիմորդ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելու հայտ է ներկայացրել  600 դիմորդ
14.04.2018 17:43

Ռազմական կրթությունը մշտապես գտնվելու է Պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում: Ապրիլի 14-ին Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հիմնադրման 25-ամյակի միջոցառման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով` ռազմական կրթության հանդեպ մեծ ուշադրության առաջին վկայությունը Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն է:

«Արդեն այս պահին մենք ունենք 10-րդ դասարան ընդունվելու 600 դիմում, երբ դեռ պաշտոնապես չենք հայտարարել ընդունելության ընթացքի մասին: Եթե հաշվի առնենք, որ ավանդաբար այնտեղ ընդունել ենք 70 սան, ապա դա արդեն մոտ 9 դիմորդ է մեկ տեղի համար: Մենք ավելացնելու ենք ընդունելության տեղերի թիվը` հասցնելով այն մինչև 100-ի և վստահ եմ, որ ունենալու ենք շատ լուրջ մրցակցություն այդ տեղերում սովորելու համար»,- ընդգծեց Սարգսյանը:

Նրա խոսքով` եկող շաբաթ սկսվելու են աշխատանքները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նոր ենթակառուցվածք ձևավորելու և այնտեղ ուսումնական ու կենցաղային նոր պայմաններ ստեղծելու առումով: «Մենք ռազմական կրթությունը դարձնելու ենք մրցակցային և խիստ ներգրավված մեր պետության, տնտեսության առաջընթացի մեջ»,- ընդգծեց Սարգսյանը: