Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման աշխատանքները մեկնարկել են

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման աշխատանքները մեկնարկել են
14.04.2018 16:25

Մեկնարկել են Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքները: Արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին ժամը 24:00-ին կկանգնեցվի գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:

Ծրագրի իրականացման շրջանակում կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, կմեկնարկեն մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը եւ 3-րդ տուրբոագրեգատը:

Ծրագրվում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը վերագործարկել օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի տարեվերջին՝ դեկտեմբերի 1-ին: