Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. վթարի դեպքով քրգործ է հարուցվել

Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. վթարի դեպքով քրգործ է հարուցվել
08.12.2016 19:13

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ

Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան- Գորիս  ճանապարհին ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ վարորդ, լեյտենանտ Ա. Մուսիկյանն իր վարած մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Ալեքսան Սիմոնյանը պաշտպանության նախարարի Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից էր: