Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Բացառենք օֆշորում գրանցված կառույցների մասնակցությունը ներքին գնումների մրցույթին․ Բիշարյանը՝ «Գնումների» նախագծի մասին

Բացառենք օֆշորում գրանցված կառույցների մասնակցությունը ներքին գնումների մրցույթին․ Բիշարյանը՝ «Գնումների» նախագծի մասին
08.12.2016 18:55

«Գնումների մասին» օրենքի նախագծում  պետք է հաշվի առնվեն այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ներկայացնում է Վերահսկիչ պալատը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Վերահսկիչ պալատի բոլոր դիտողությունների մեջ տարիներ շարունակ կարմիր գծի նման անցել են գնումների մասին խախտումները։ Ամոբղջ գնումների վերաբերյալ կա բացասական գնահատական, գրեթե չկա մի համակարգ, կլինի՝ կրթության, առողջապահության, թե ռազմական,  որ գնումների հետ կապված խնդիրներ առաջացած չլինի»,-ասել է Բիշարյանը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Նա նշել է, որ այս նախագիծը քայլ առաջ կլինի, եթե  նախագծում արտահայտվեն Վերահսկիչ պալատի ներկայացրած խնդիրները։ 

Հեղինե Բիշարյանը առաջարկել է նաեւ, որ այդ նախագծով արգելվի օֆշորային կազմակերպություններին մասնակցել գնումների մրցույթներին։

«Երբ որ օրենքի գծով բացառենք օֆշորում գրանցված կառույցների մասնակցությունը ներքին գնումների մրցակցությանը, ես կասեի՝  նախագիծը մի քայլ առաջ է։  Ինչու, որովհետեւ մեր  հայտնի պաշտոնյաներ, այդ թվում այսօրվա կառավարության մեջ։ Թող դրսի կառույցները գան ներդրում այստեղ անեն, ուժեղացնեն եւ ոչ թե դրոսում գրանցեն  ու մասնսակցեն, այլ այստեղ գրանցվեն ու մասնակցեն։ Այ սա սողանցք է, որը մենք թողել ենք։ Հաջորդ սողանցքը գների հետ կապված է․  եթե ձուն, կարտոֆիլը, միսը պետք է գնենք ավելի թանկ, քան շուկայական գներն են, բա էլ ի՞նչ գնումներ»,-ասել է պատգամավորը։