Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Վարդան Արամյան. Պետական տենդերում բիզնեսը պետք է խոստովանի՝ վերեւներում ում հետ է կապի մեջ

Վարդան Արամյան. Պետական տենդերում բիզնեսը պետք է խոստովանի՝ վերեւներում ում հետ է կապի մեջ
08.12.2016 18:31

Հայաստանում պետական տենդերին մասնակցող ձեռնարկությունները պետք է բացահայտեն պաշտոնատար անձանց հետ իրենց փոխկապվածությունը: Այս մասին դեկտեմբերի 8-ին՝ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով «Պետական գնումների մասին» օրենքի ներ խմբագրմամբ նախագիծը:

Նրա խոսքով՝ եթե ընկերությունը տենդերը շահի, բայց հետո պարզվի, որ այն այդ կապերը թաքցրել է, ապա նրան «սեւ ցուցակ» է սպառնում՝ 2 տարով պետական տենդերին մասնակցելուց մեկուսացում:
Այդպիսի փոխկապերը պետք է բացահայտեն եւ՛ տենդերը կազմակերպող պաշտոնյաները, եւ՛ տենդերը գնահատողները: Պաշտոնյաների հետ փոխկապված կհամարվեն այն ընկերությունները, որոնք ամբողջությամբ կամ մասնակի տնօրինում են նրանց մերձավոր ազգականները: Այդպիսի ընկերությունները տվյալ տենդերին մասնակցել չեն կարող: